Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության <Քաղաքացիական օրենսգրքի> 188-րդ հոդվածի պահանջներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 29.12.2005թ. թիվ 2387, Հայաստանի Հանրապետության կառավարության 18.05.2006թ, <Պետական կամ համայնքային հողամասերում գտնվող ինքնակամ կառույցների նկատմամբ պետության կամ համայնքների սեփականության իրավունքի պետական գրանցման կարգը հաստատելու մասին> 731-Ն և <Ինքնակամ կառույցների օրինականացման կարգը հաստատելու մասին> 912-Ն որոշումների դրույթներով, հաշվի առնելով, որ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում ինքնակամ տեղադրված 21.00 քմ մակերեսով շինությունը ընդգրկված չէ համայնքային նշանակության քաղաքաշինական համալիր ծրագրերի գոտում, կառույցի պահպանելը չի խախտում այլ անձանց իրավունքները, կառուցված չէ Հայաստանի Հանրապետության <Հողային օրենսգրքի> 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի վրա, ինչպես նաև ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք որոշում եմ.
1. Վեդու քաղաքային համայնքի սեփականություն հանդիսացող հողամասում ինքնակամ կառուցված 21.00 քմ մակերեսով շինությունը ճանաչել Վեդի քաղաքային համայնքի սեփականության իրավունքը:
2. Ինքնակամ կառուցված շինությունը ճանաչել օրինական` համաձայն սույն որոշմանը կից օրինական ճանաչված կառույցի և առանձնացված հողամասի հատակագծի:
3. Օրինական ճանաչված 21.00 քմ մակերեսով շինությանը և զբաղեցրած 0.00327 հա հողամասին տրամադրել Վեդի քաղաքի, Կոմիտասի փողոց թիվ 73 հասցեն:
4. ՀՀ կառավարության 18.05.2006թ. թիվ 912-Ն որոշման 4-րդ բաժնի, 35-րդ կետով սահմանված կարգի և արժեքների համաձայն օրինականացման գումար սահմանել` հողամասի համար 32.7x 1242 = 40615դրամ, շինության համար 21.00 x 2600 = 54600 դրամ, ընդամենը 95215 ՀՀ դրամ: Նշված անշարժ գույքը գնման նախապատվության իրավունքով, ուղղակի վաճառքի կարգով առաջարկել կառույցն իրականացնող անձին Կարեն Գագիկի Գասպարյանին:
5. Կարեն Գագիկի Գասպարյանի կողմից 15 աշխատանքային օրվա ընթացքում գնման նախապատվության առաջարկն ընդունելուց հետո 30 օրյա ժամկետում օրինականացված կառույցի և դրա համար առանձնացված հողամասի վաճառքի գինը ենթակա է մուծման Վեդու քաղաքային համայնքի բյուջեի 900 425 102 143 հաշվեհամարին: Սահմանված կարգով և ժամկետում վաճառքի գինը չվճարելու դեպքում 5 աշխատանքային օրվա ընթացքում կրկին ներկայացնել առաջարկություն անշարժ գույքը վարձակալելու վերաբերյալ: Վարձակալության իրավունքից ևս հրաժարվելու դեպքում այն տնօրինել 18.05.2006թ, թիվ 912-Ն որոշման 37-րդ կետով սահմանված կարգով: