Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման և 2011թ. դեկտեմբերի 29-ի 1920 -Ն որոշման 24-րդ կետի 3-րդ ենթակետի որոշման պահանջների, հիմք ընդունելով Սոս Ավետիսյանի 12.02.20201թ թիվ 345 հայտը, որոշում եմ.
1. Սոս Առաքելի Ավետիսյանին տրամադրել մետաղական ավտոլվացման կետի կառուցման նախագծման թույլտվություն (նախագծման թույլտվությունը կցվում է):
2. Սոս Առաքելի Ավետիսյանը պարտավոր է նախագծային փաստաթղթերը ներկայացնել համաձայնեցման և ստանալ շինարարության թույլտվություն։
3. Սոս Առաքելի Ավետիսյանին պատկանող Շիրազի փողոց 2/5 հասցեում գտնվող հողամասի գործառնական նշանակությունը բնակելի կառուցապատման հողերից փոխել հասարակական կառուցապատման: