Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, «Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքի 3-րդ և 4-րդ գլուխների պահանջներով, հիմք ընդունելով համայնքի ավագանու 2023 թվականի նոյեմբերի 8-ի N 152-Լ որոշումը և «ՎԻԳՀԱՍ» ՍՊԸ տնօրեն Աբրահամ Հարությունյանի ներկայացրած հայտը՝ որոշում եմ․
1.«ՎԻԳՀԱՍ» ՍՊԸ-ին տալ՝ 2024 թվականի ընթացքում, Վեդի համայնքի Այգավան բնակավայրի Երևանյան փողոցի 1 հասցեում գտնվող գազալցակայանում՝ ժամը 24:00-ից հետո իրականացնել սեղմված բնական գազի վաճառք:
2.«ՎԻԳՀԱՍ» ՍՊ ընկերությունից որպես տեղական տուրք գանձել 25000 (քսանհինգ հազար) ՀՀ դրամ՝ 2024 թվականի համար:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և տեղական տուրքի վճարումը հաստատող անդորրագրի առկայությամբ՝ ուժի մեջ է մինչև ս/թ դեկտեմբերի 31-ը: