Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետով, «Գովազդի մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի պահանջներով, «Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքի 3-րդ և 4-րդ գլուխների պահանջներով, համայնքի ավագանու 2022 թվականի հունիսի 29-ի N 64 որոշման պահանջներով, հիմք ընդունելով համայնքի ավագանու 2023 թվականի նոյեմբերի 8-ի N 152-Լ որոշումը և անհատ ձեռնարկատեր Հայարփինե Սաֆարյանի ներկայացրած հայտը՝ որոշում եմ.
1. Թույլատրել անհատ ձեռնարկատեր Հայարփինե Սաֆարյանին՝ Վեդի համայնքի Նոր Կյանք բնակավայրի Արարատյան փողոցի 45 հասցեում գտնվող գործող օբյեկտում տեղադրելու արտաքին գովազդ (3քմ)՝ 2024 թվականի երկրորդ եռամսյակի ընթացքում:
2.Անհատ ձեռնարկատեր Հայարփինե Սաֆարյանից որպես տեղական տուրք գանձել՝ 6750 (վեց հազար յոթ հարյուր հիսուն) ՀՀ դրամ՝ 2024 թվականի երկրորդ եռամսյակի համար:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և տեղական տուրքի վճարումը հաստատող անդորրագրի առկայությամբ՝ գործում է մինչև ս/թ հունիսի 30-ը: