Ղեկավարվելով <Տեղական ինքնակառավարման մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ կետով համայնքի ավագանին որոշում է.
1.Պետական բյուջեից նպատակային հատկացումներ սուբվենցիա ստանալու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացվող հայտը հաստատելումասին
/Զեկ. Լ.Դալլաքյան/
2.Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետին կից երիտասարդական խորհրդի կազմում որպես խորհրդի ոչ պետական հատվածը ներկայացնող անդամ առաջադրելու մասին
/Զեկ. Վ.Վարդանյան/
3.Վեդու քաղաքային համայնքի սեփականություն հանդիսացող, կադաստրային քարտեզում 0107-0080 ծածկագրով, Արարատյան փողոց 40-3 հասցեում գտնվող սեփականության իրավունքով Սերյոժա Գրիգորյանին պատկանող ավտոտնակի զբաղեցրած 0.003024հա հողամասը օտարելու թույլտվություն տալու մասին
/Զեկ. Վ ՆԱԶԱՐՅԱՆ/
4.Վեդի քաղաքային համայնքի սեփականություն հանդիսացող, կադաստրային քարտեզում 03-004-0025-0039 ծածկագիրը կրող բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասերից 0.0070 հա մակերեսով հողամաս առանձնացնելու և ընդլայնման նպատակով ուղղակի վաճառքով օտարելու թույլտվություն տալու մասին
/ Զեկ. Վ ՆԱԶԱՐՅԱՆ/
5.Վեդու քաղաքային համայնքի սեփականություն հանդիսացող, կադաստրային քարտեզում 03-004-0088-0017 ծածկագիրը կրող բնակավայրերի հասարակական կառուցապատման հողամասերից 0.00195հա մակերեսով հողամաս առանձնացնելու և և ընդլայնման նպատակով ուղղակի վաճառքով օտարելու թույլտվություն տալու մասին
/ Զեկ. Վ ՆԱԶԱՐՅԱՆ/
6.Վեդու քաղաքային համայնքի սեփականություն հանդիսացող, կադաստրային քարտեզում 0037-0019 ծածկագիրը կրող, Վահագն Գասպարյան փողոց 50 հասցեում գտնվող վարձակալության իրավունքով Ալվարդ Ռազմիկի Մարկոսյանին տրամադրված անշարժ գույքը օտարելու թույլտվություն տալու մասին
/ Զեկ. Վ ՆԱԶԱՐՅԱՆ/
7. Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Վեդի համայնքի ավագանու 2018 թվականի նոյեմբերի 13-ի թիվ 52-Ա որոշումը անվավեր ճանաչելու մասին /Զեկ. Ա.Գևորգյան/
8.Վեդի համայնքի մի քանի սեփականատերերին հողի հարկի գծով արտոնություն սահմանելու մասին /Զեկ. Ա.Գևորգյան/
9. Վեդու քաղաքային համայնքի 2019 թվականի բյուջեում փոփոխություն կատարելու մասին:
/Զեկ. Ա.Ավետիսյան/
10. Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Վեդի համայնքի ավագանու 2018 թվականի դեկտեմբերի 21-ի թիվ 61-Ա որոշման մեջ փոփոխությունները և լրացումները կատարելու մասին /Զեկ. Վ.Վարդանյան/
11. Վեդի քաղաքային համայնքի սեփականություն հանդիսացող Վեդի գետի հարող 03-004- 0022-0043 ծածկագիրը կրող բնակավայրի այլ հողերից 0,228հա մակերեսով հողամասը մրցույթային կարգով կառուցապատման իրավունքով տրամադրելու թույլտվություն տալու և վարձավճար սահմանելու մասին / Զեկ. Վ ՆԱԶԱՐՅԱՆ/