Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով և 34-րդ հոդվածի 1-ին մասով, հիմք ընդունելով Վեդու համայնքապետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության բաժնի պետի զեկուցագիրը և Վեդի համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ Վեդի համայնքի ավագանին որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Վեդի համայնքի ավագանու 2025 թվականի ապրիլի 16-ի՝ «Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Վեդի համայնքի սեփականություն հանդիսացող մի շարք տրանսպորտային միջոցները աճուրդային կարգով օտարելու և Վեդի համայնքի ավագանու 2024 թվականի հունվարի 12-ի թիվ 4-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 39-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
1.1. Որոշման 1.6. կետի և 1.6.1. ենթակետի գործողությունը դադարեցնել:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: