Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի թիվ 596-Ն որոշման պահանջներով և հիմք ընդունելով ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության դիմումը՝ որոշում եմ.
1. ՀՀ Արարատի մարզի Վեդի համայնքի Ոսկետափ բնակավայրում գտնվող, Մ-2/Երևան-Երասխ-Նորավան-Տաթև-Կապան-Մեղրի/ՀՀ սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի Ոսկետափի տրանսպորտային հանգույցում առկա ուղեանցի ուժեղացման/վերակառուցման/ հիմնանորոգման նպատակով ՏԿԵ նախարարությանը տրամադրել շինարարության թույլտվություն՝ 2/երկու/ տարի ժամկետով:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015թ-ի մարտի 19-ի թիվ 596-Ն որոշման պահանջների համաձայն՝ կառուցապատողը շինարարական աշխատանքները սկսելուց առնվազն երեք օր առաջ պարտավոր է ներկայացնել ձև 2-5 տեղեկանք:
3. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում որոշման հրապարակմանը հաջորդող օրվանից: