Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, «Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքի 3-րդ և 4-րդ գլուխների պահանջներով, հիմք ընդունելով համայնքի ավագանու 2023 թվականի նոյեմբերի 8-ի N 152-Լ որոշումը և անհատ ձեռնարկատեր Կարապետ Հարությունյանի ներկայացրած հայտը՝ որոշում եմ․
1. Անհատ ձեռնարկատեր Կարապետ Հարությունյանին տալ՝ 2024 թվականի երկրորդ եռամսյակի ընթացքում, Վեդի համայնքի Սիսավան բնակավայրի Գետառիի փողոցի 1 հասցեում գտնվող գործող օբյեկտում (50-ից մինչև 100քմ, հիմնական շինություն) ոգելից խմիչքների և ծխախոտային արտադրատեսակների վաճառքի թույլտվություն:
2.Անհատ ձեռնարկատեր Կարապետ Հարությունյանից որպես տեղական տուրք գաձնել 13400 (տասներեք հազար չորս հարյուր) ՀՀ դրամ՝ 2024 թվականի երկրորդ եռամսյակի համար:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և տեղական տուրքի վճարումը հաստատող անդորրագրերի առկայությամբ՝ գործում է մինչև ս/թ հունիսի 30-ը: