Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, «Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքի 3-րդ և 4-րդ գլուխների պահանջներով, հիմք ընդունելով համայնքի ավագանու 2023 թվականի նոյեմբերի 8-ի N 152-Լ որոշումը և անհատ ձեռնարկատեր Թամար Մարտիկյանի ներկայացրած հայտը՝ որոշում եմ․
1. Անհատ ձեռնարկատեր Թամար Մարտիկյանին տալ՝ 2024 թվականի երկրորդ եռամսյակի ընթաքում, Վեդի համայնքի Գոռավան բնակավայրի Գ. Մարզպետունի փողոցի 16 հասցեում գտնվող գործող օբյեկտում (50-ից մինչև 100քմ, հիմնական շինություն) ոգելից խմիչքների և ծխախոտային արտադրատեսակների վաճառքի թույլտվություն:
2. Անհատ ձեռնարկատեր Թամար Մարտիկյանից որպես տեղական տուրք գանձել 13400 (տասներեք հազար չորս հարյուր) ՀՀ դրամ՝ 2024 թվականի երկրորդ եռամսյակի համար:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և տեղական տուրքի վճարումը հաստատող անդորրագրերի առկայությամբ՝ գործում է մինչև ս/թ հունիսի 30-ը: