Այսօր: Ուրբաթ, 19 Ապրիլի 2024թ.
Վեդու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 165
ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՎԵԴԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշում N 56
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ Վեդի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Վեդի համայնք
ՀՀ Արարատի մարզ, ք. Վեդի, +(374)60881111, vedimunicipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

18 դեկտեմբերի 2019 թվականի N 56

ՎԵԴՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ,ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ԹՎԱՔԱՆԱԿԸ, ՀԱՍՏԻՔԱՑՈՒՑԱԿԸ ԵՎ ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով <Տեղական ինքնակառավարման մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ  հոդվածի
1-ին մասի 28-րդ կետի և <Նորմատիվ Իրավական ակտերի մասին>  Հայաստանի Հանրապետության օրենքի 
37-րդ  հոդվածով՝.

1.Հաստատել Վեդու համայնքապետարանի աշխատակազմի կառուցվածքը,աշխատակիցների թվաքանակը,հաստիքացուցակը և պաշտոնային    դրույքաչափերը՝ համաձայն  N 1-2 հավելվածների:
2.ՈՒժը կորցրած ճանաչել Վեդի համայնքի ավագանու 2018 թվականի «Վեդու համայնքապետարանի աշխատակազմի կառուցվածքը, աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային  դրույքաչափերը հաստատելու մասին»  N57  որոշման N  1-2 հավելվածները:

3.Առաջարկել  Վեդի համայնքի ղեկավարին՝ Վեդու համայնքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայությանպաշտոնների անվանացանկում  համապատասխան  փոփոխություններ կատարելու առաջարկությամբ մեկ շաբաթյա ժամկետում սահմանված կարգով դիմել ՀՀ կառավարության լիազորված պետական կառավարման մարմին:

4.Սույն որոշման 1-ին և 3-րդ  կետերն ուժի մեջ են մտնում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի կողմից համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկում համապատասխան փոփոխություններ կամ  լրացումներ կատարելու մասին իրավական ակտն ուժի մեջ մտնելու պահից:


Կողմ -8

ԱԲՐԱՀԱՄՅԱՆ ԷԴԻԿ

ԱՆԴՐՅԱՆ ԱՐՍԵՆ

ԱՎԱԳՅԱՆ ԱՐՄԵՆ

ԲԱՐՍԵՂՅԱՆ ԲԱՐՍԵՂ

ՄԱՆՈՒԿՅԱՆ ԼԱԵՐՏ

ՄԵԼՔՈՆՅԱՆ ՄԱՆՎԵԼ

ՍԱՖԱՐՅԱՆ ԱՐԱՄԱՅԻՍ

ՎԱՐԴԱՆՅԱՆ ԱՐՄԱՆ

Դեմ -0

Ձեռնպահ -1

ԽԱՉԱՏՐՅԱՆ ԳԱՐՈՒՆ


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՎԱՐՈՒԺԱՆ ԲԱՐՍԵՂՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(29.00 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արարատի մարզ, ք.Վեդի, Թումանյան փ., շ. 6
+(374)60881111
vedimunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53234581@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԵԴՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner