Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Կառավարության «Գյուղատնտեսական նշանակության հողերի հողատեսքերի փոփոխման կարգը հաստատելու մասին» 2009 թվականի սեպտեմբերի 17-ի թիվ 1066-Ն որոշման 7-րդ կետի դրույթները և հաշվի առնելով Ղուկաս Նուբարի Ղուկասյանի դիմումը՝ որոշում եմ.
1. ՀՀ Արարատի մարզի Վեդի համայնքի Փոքր Վեդի բնակավայրի՝
1․1․ 03-096-0246-0002 ծածկագիրը կրող /վկայական՝ 08042015-03-0030/ գյուղատնտեսական նշանակության 0.08հա մակերեսով ցածրարժեք վարելահող հողատեսքը փոխադրել ավելի բարձրարժեք հողատեսքի՝ խաղողի այգու:
1.2. 03-096-0246-0003 ծածկագիրը կրող /վկայական՝ 22032021-03-0007/ գյուղատնտեսական նշանակության 0,3198հա մակերեսով ցածրարժեք վարելահող հողատեսքը փոխադրել ավելի բարձրարժեք հողատեսքի՝ խաղողի այգու։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: