Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի՝ «Ինքնակամ կառույցների օրինականացման կարգը հաստատելու մասին» 912-Ն որոշման դրույթներով, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Վեդի համայնքի Սիսավան բնակավայրում գտնվող /կադաստրային ծածկագիր՝ 03-084-0103-0036/ բնակելի կառուցապատման հողամասում ինքնակամ կառուցված շինությունը կառուցված չէ Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում, ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, որ շինության պահպանելը չի խախտում այլ անձանց իրավունքները, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք և հիմք ընդունելով սեփականատեր Համլետ Խաչիկի Մուրադյանի /ծնված՝ 08.01.1957թ./ դիմումը՝ որոշում եմ.
1. ՀՀ Արարատի մարզի Վեդի համայնքի Սիսավան բնակավայրում գտնվող /կադաստրային ծածկագիր՝ 03-084-0103-0036/ բնակելի կառուցապատման հողամասում ինքնակամ կառուցված 102.0քմ օժանդակ շինությունը ճանաչել օրինական, ինքնակամ կառույցների նկատմամբ ճանաչել քաղաքացի Համլետ Խաչիկի Մուրադյանի սեփականության իրավունքը։
2. Ինքնակամ կառուցված շինությունները ճանաչել օրինական՝ համաձայն սույն որոշմանը կից կառույցի և առանձնացված հողամասի հատակագծի /հաշվառման չափագրման տվյալների մուտքագրման տեղեկանք՝ 2023AU43MS /:
3. ՀՀ կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշմամբ սահմաված կարգի և արժեքների համաձայն ինքնակամ կառույցի օրինականացման գումարը սահմանել բնակելի տան համար՝ 120.0x616.8=74016 ՀՀ դրամ :
4. Քաղաքացի Համլետ Խաչիկի Մուրադյանի կողմից սույն որոշման 3-րդ կետով նշված ինքնակամ կառույցների օրինականացման համար նախատեսված վճարման ենթակա գումարը Վեդի համայնքի բյուջեի 900425005304 հաշվեհամարին սույն որոշման ուժի մեջ մտնելու օրվանից 60 օրյա ժամկետում չվճարելու դեպքում որոշումը համարվում է ուժը կորցրած:
5. Սույն որոշման կատարման հսկողությունը վերապահել համայնքի ղեկավարի տեղակալ Բագրատ Շահինյանին:
6. Սույն որոշումից ծագող իրավունքները ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ենթակա են պետական գրանցման։
7․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։