|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ Վեդի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Վեդի համայնք ՀՀ Արարատի մարզ, ք. Վեդի, +(374)60881111, vedimunicipality@gmail.com |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
21 մայիսի 2019 թվականի N 20 |
ՎԵԴՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ,ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ԹՎԱՔԱՆԱԿԸ, ՀԱՍՏԻՔԱՑՈՒՑԱԿԸ ԵՎ ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ 2018Թ.ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21-Ի ԹԻՎ 57 ՈՐՈՇՈՒՄԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով <Տեղական ինքնակառավարման մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետի և <Նորմատիվ Իրավական ակտերի մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածով՝. 1.Հաստատել Վեդու համայնքապետարանի աշխատակազմի կառուցվածքը,աշխատակիցների թվաքանակը,հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը՝ համաձայն N N 1-2 հավելվածների: 2.ՈՒժը կորցրած ճանաչել Վեդի համայնքի ավագանու 2018 թվականի «Վեդու համայնքապետարանի աշխատակազմի կառուցվածքը, աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին» N57 որոշման N N 1-2 հավելվածները: 3.Առաջարկել Վեդի համայնքի ղեկավարին՝ Վեդու համայնքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայությանպաշտոնների անվանացանկում համապատասխան փոփոխություններ կատարելու առաջարկությամբ մեկ շաբաթյա ժամկետում սահմանված կարգով դիմել ՀՀ կառավարության լիազորված պետական կառավարման մարմին: 4.Սույն որոշման1-ինև 3-րդ կետերն ուժի մեջ են մտնում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի կողմից համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկում համապատասխան փոփոխություններ կամ լրացումներ կատարելու մասին իրավական ակտն ուժի մեջ մտնելու պահից: |
Կողմ -7 ԱՆԴՐՅԱՆ ԱՐՍԵՆ ԱՎԱԳՅԱՆ ԱՐՄԵՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ ԳԱՐՈՒՆ ՄԵԼՔՈՆՅԱՆ ՄԱՆՎԵԼ ՄՈՒՐԱԴՅԱՆ ԱՆԴՐԱՆԻԿ ՍԱՖԱՐՅԱՆ ԱՐԱՄԱՅԻՍ ՎԱՐԴԱՆՅԱՆ ԱՐՄԱՆ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՎԱՐՈՒԺԱՆ ԲԱՐՍԵՂՅԱՆ
|
Կից փաստաթղթեր՝ |
|
(60.00 Կբ)
|
|
(29.00 Կբ)
|
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|