Այսօր: Կիրակի, 14 Սեպտեմբերի 2025թ.
Վեդու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 109
ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՎԵԴԻ ՀԱՄԱՅՆՔ
Խորհրդակցություն N 14
 
Համար 14Ամսաթիվ 02/09/2025 10:00
Վարող ԳԱՐԻԿ ՍԱՐԳՍՅԱՆՎայրՀամայնքի ղեկավարի աշխատասենյակում
Մասնակիցներ ՌԱՖԱՅԵԼ ՀԱԿՈԲՅԱՆ, ԲԱԳՐԱՏ ՇԱՀԻՆՅԱՆ, ՆՇԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ, ՄԱՐԱՏ ՊԵՏՐՈՍՅԱՆ, ՀՐԱՉՅԱ ՍՏԵՓԱՆՅԱՆ, ԱՍՅԱ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ, ԳԵՎՈՐԳ ՊԵՏԻԿՅԱՆ, ՇԱՄՈ ԲԱՔՈՅԱՆ, ԳՈՀԱՐ ՂԱԶԱՐՅԱՆ, ՄԱՐԻՆԵ ՄՈՒՐԱԴՅԱՆ, ՄՈՒՇԵՂ ՂԱԶԱՐՅԱՆ, ԱՆԴՐԱՆԻԿ ԱՎԵՏԻՍՅԱՆ, ՊՈՂՈՍ ՇԱՀԻՆՅԱՆ
ՏեսակՀԵՐԹԱԿԱՆՆկարագրություն *Հանձնարարականների ստանձնում և կատարում
Բովանդակություն *

Ս/թ-ի սեպտեմբերի 2-ին, համայնքի ղեկավարի նախաձեռնությամբ տեղի ունեցավ աշխատակազմի գործակարգավարական նիստ՝ համայնքի ղեկավարի տեղակալների, խորհրդականի, աշխատակազմի քարտուղարի, աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների և «Վեդի համայնքի կոմունալ սպասարկում և բարեկարգում» ՀՈԱԿ-ի տնօրենի մասնակցությամբ:

Խոսքով հանդես եկավ համայնքի ղեկավար պարոն Գ.Սարգսյանը, ով անրադարձավ աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումներին տրված հանձնարարականների կատարմանը, նշեց, որ անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել ժամկետնաց հանձնարարականները բացառելու ուղղությամբ, այն հանձնարարականները, որոնք օբյեկտիվ հանգամանքներով պայամանավորված հնարավոր չէ կատարել հանձնարարականներով սահմանված ժամկետում, անհրաժեշտ է ղեկավարվել աշխատակազմի գործավարության կարգով՝ նախապես համաձայնեցնելով հանձնարարականը տված պաշտոնատար անձանց հետ՝ մինչև հանձնարարականների կատարման վերջնաժամկետի ավարտը:

Աշխատակազմի քարտուղարը նշեց, որ իր կողմից մշտական հսկողություն է իրականացվում աշխատակազմում գործավարության կարգի կատարման նկատմամբ և արձանագրվել են որոշակի բացթողումներ և խախտումներ, որոնք հիմնականում պայմանավորված են հանձնարարականների կատարման հետ:

Հավելեց, որ իր կողմից աշխատակազմի կառուցվածային ստորաբաժանումների հետ ամենօրյա հետևողական աշխատանքների արդյունքում հնարավոր է եղել զգալի նվազեցնել ժամկետանց հանձնարարականների քանակը և իր կողմից հստակ ժամկետներ են սահմանվել ժամկետանց հանձնարարականները բացառելու համար, որի վերաբերյալ յուրաքանչյուր շաբաթ բաժնի պետերի կողմից կատավարված աշխատանքների վերաբերյալ ներկայացվում է համապատասխան տեղեկատվություն:

Համայնքի ղեկավարը նշեց, որ անհրաժեշտ է նաև համապատասխան միջոցներ ձեռնարկել եկամուտների հավաքագրման ցուցանիշները բարելավելու ուղղությամբ, կարևորեց այդ աշխատանքների կատարման գործում աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումների ու վարչական ղեկավարների համագործակցությունը, նշեց որ սեպտեմբերի 1-ի դրությամբ կատարված հավաքագրումների ցուցանիշները գոհացուցիչ չեն:

Ամփոփելով խորհրդակցությունը, համայնքի ղեկավարի կողմից կատարման համար տրվեցին համապատասխան հանձնարարականներ:


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արարատի մարզ, ք.Վեդի, Թումանյան փ., շ. 6
+(374)60881111
vedimunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53234581@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԵԴՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner