Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի թիվ 596-Ն որոշման պահանջներով և հիմք ընդունելով քաղաքացի Գոռ Լևիկի Բադալյանի դիմումը՝ որոշում եմ.
1. ՀՀ Արարատի մարզի Վեդի համայնքի Վեդի քաղաքային բնակավայրի Ա. Իսահակյան փողոց 5/1 հասցեում գտնվող, 03-004-0090-0021 կադաստրային ծածկագիրը կրող, Գոռ Լևիկի Բադալյանին և Մարինե Մանվելի Հակոբյանին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող, բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասում՝ գոյություն ունեցող բնակելի տան վերակառուցման/ օժանդակ շինության, ծածկի և պարսպի կառուցման նպատակով տրամադրել շինարարության թույլտվություն:
2. Շինարարության թույլտվությունը տրամադրել 2 /երկու/ տարի ժամկետով:
3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 15-ի 596-Ն որոշման պահանջների համաձայն կառուցապատողը շինարարական աշխատանքները սկսելուց առնվազն երեք օր առաջ պարտավոր է ներկայացնել ձև 2-5 տեղեկանք:
4. Որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։