Համաձայն <Տեղական ինքնակառավարման մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածի 6-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015թ. հոկտեմբերի 29-ի թիվ 1317-Ն պահանջների և հիմք ընդունելով Կ.Գևորգյանի դիմումը որոշում եմ՝
1.Վեդի համայնքի Տիգրան Մեծ փողոց թիվ 14 հասցեում, Կառլեն Գևորգյանին կիսանկուղով բնակելի տուն, օժանդակ շինություններ և պարիսպ կառուցելու նպատակով տրամադրել շինարարության թույլտվություն:
2. Շինարարության թույլտվությունը տրամադրել 2 տարի ժամկետով:
3. Կառուցապատողը շինարարական աշխատանքները սկսելուց առնվազն երեք օր առաջ պարտավոր է համայնքի ղեկավարին ներկայացնել թիվ 2-5 ձևի տեղեկանք: