Այսօր: Շաբաթ, 27 Ապրիլի 2024թ.
Վեդու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 138
ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՎԵԴԻ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 585
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ Վեդի ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Վեդի համայնք
ՀՀ Արարատի մարզ, ք. Վեդի, +(374)60881111, vedimunicipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

24 նոյեմբերի 2020 թվականի N 585

ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍՈՒՄ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՄԱՆ ԵՎ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ԿԱՐԳՈՎ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՈՂԻՆ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն ՀՀ <<Քաղաքացիական օրենսգրքի>> 188-րդ հոդվածի պահանջների, ՀՀ կառավարության 29.12.2005թ. թիվ 2387, 18.05.2006թ, <<Պետական կամ համայնքային հողամասերում գտնվող ինքնակամ կառույցների նկատմամբ պետության կամ համայնքների սեփականության իրավունքի պետական գրանցման կարգը հաստատելու մասին>> 731-Ն և <<Ինքնակամ կառույցների օրինականացման կարգը հաստատելու մասին>> 912-Ն որոշումների դրույթների, հաշվի առնելով, որ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում ինքնակամ կառուցված 90.80 քմ ընդհանուր մակերեսով շինությունները ընդգրկված չեն համայնքային նշանակության քաղաքաշինական համալիր ծրագրերի գոտում, կառույցների պահպանելը չեն խախտում այլ անձանց իրավունքները, կառուցված չեն ՀՀ <<Հողային օրենսգրքի>> 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի վրա, ինչպես նաև ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չեն քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք որոշում եմ.

1Վեդի համայնքի սեփականություն հանդիսացող հողամասում ինքնակամ կառուցված 42.70 քմ տնտեսական շինությունը և 48.10 քմ ավտոտնակը ճանաչել Վեդի համայնքի սեփականության իրավունքը:

2. Ինքնակամ կառուցված 42.70 քմ տնտեսական շինությունները և 48.10քմ ավտոտնակը ճանաչել օրինական` համաձայն սույն որոշմանը կից օրինական ճանաչված կառույցի և առանձնացված հողամասի հատակագծի:

3. Օրինական ճանաչված 90.80 քմ ընդհանուր մակերեսով շինությաններին և զբաղեցրած 0.00908 հա հողամասին տրամադրել Վեդի Արարատյան փողոց թիվ 41-16 հասցեն: 

4. Վեդի համայնքի Արարատյան փողոց թիվ 41-16 հասցում գտնվող 0.00908 հա հողամասի գործառնական նշանակությունը բնակավայրերի այլ  հողերից փոփոխել բնակավայրերի բնակելի կառուցապատման հողերի:

5. ՀՀ կառավարության 18.05.2006թ. թիվ 912-Ն որոշման 4-րդ բաժնի, 35-րդ կետով սահմանված կարգի և արժեքների համաձայն օրինականացման գումար սահմանել` հողամասի համար 90.8 x 1242 = 112774 դրամ, տնտեսական շինության համար 42.70 x 2600 = 111020  դրամ, ավտոտնակի համար 48.1 x 1300 = 62530 ՀՀ դրամ, ընդամենը 286324 ՀՀ դրամ: Նշված անշարժ գույքը գնման նախապատվության իրավունքով, ուղղակի վաճառքի կարգով առաջարկել կառույցն իրականացնող անձին Ռոման Ցոլակի Պողոսյանին:

6.  Ռոման Ցոլակի Պողոսյանի կողմից 15 աշխատանքային օրվա ընթացքում գնման նախապատվության առաջարկն ընդունելուց հետո 30 օրյա ժամկետում օրինականացված կառույցի և դրա համար առանձնացված հողամասի վաճառքի գինը ենթակա է մուծման Վեդու քաղաքային համայնքի բյուջեի 900 425 102 143 հաշվեհամարին: Սահմանված կարգով և ժամկետում վաճառքի գինը չվճարելու դեպքում 5  աշխատանքային օրվա ընթացքում կրկին ներկայացնել առաջարկություն անշարժ գույքը վարձակալելու վերաբերյալ: Վարձակալության իրավունքից ևս հրաժարվելու դեպքում այն տնօրինել 18.05.2006թ, թիվ 912-Ն որոշման 37-րդ կետով սահմանված կարգով:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՎԱՐՈՒԺԱՆ ԲԱՐՍԵՂՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արարատի մարզ, ք.Վեդի, Թումանյան փ., շ. 6
+(374)60881111
vedimunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53234581@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԵԴՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner