Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, 34-րդ հոդվածի 1-ին մասով և հիմք ընդունելով Վեդու համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարի 2025 թվականի օգոստոսի 26-ի N 212-Ա հրամանը՝ որոշում եմ․
1. Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Վեդի համայնքի ղեկավարի 2025 թվականի հունիսի 30-ի՝ «2025 թվականին հերթական ատեստավորման ենթակա համայնքային ծառայողների ատեստավորման ժամանակացույցը հաստատելու մասին» N 1120-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
1.1. Որոշմամբ հաստատված Հավելվածի 26-րդ կետի գործողությունը դադարեցնել:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: