Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 42-րդ կետի պահանջներով, «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի պահանջներով, «Կադաստրային քարտեզում հայտնաբերված սխալների ուղղման կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 29 ապրիլի 2021 թվականի N 698-Ն որոշման 39-րդ կետի 1-ին ենթակետի պահանջներով և հաշվի առնելով Վեդի համայնքի ղեկավարի առաջարկությունը, և այն, որ Շաղափ բնակավայրի կադաստրային քարտեզագրման ժամանակ բնակավայրի վարչական սահմանում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող, 03-075-0003-0006 կադաստրային ծածկագիրը կրող հողամասից՝ 0.02721 հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասը Հայաստանի Հանրապետության կառավարության 24.12.2003 թվականի թիվ 1746-Ն որոշմամբ չի փոխանցվել Շաղափ համայնքին որպես սեփականություն, անհրաժեշտ է Վեդի համայնքի Շաղափ բնակավայրի կադաստրային քարտեզում 03-075-0003-0006 կադաստրային ծածկագիրը կրող հողամասից 0,02721 հա մակերեսով հողամասի սահմանները ճշգրտել որակավորում ունեցող չափագրողի կողմից կազմված հողամասի հատակագծի համաձայն և հողամասի նկատմամբ ճանաչել Վեդի համայնքի սեփականությունը՝ Վեդի համայնքի ավագանին որոշում է.
1. Թույլատրել Վեդի համայնքի ղեկավարին սահմանված կարգով Վեդի համայնքի Շաղափ բնակավայրի կադաստրային քարտեզում 03-075-0003-0006 կադաստրային ծածկագիրը կրող հողամասից 0.02721 հա բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի նկատմամբ ճանաչել Վեդի համայնքի սեփականության իրավունքը:
2. Սույն որոշումից բխող իրավունքները ենթակա են պետական գրանցման:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: