Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքի» 9-րդ հոդվածի 4-րդ կետով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով և 43-րդ հոդվածով, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի սեպտեմբերի 17-ի թիվ 1066-Ն որոշման 2 կետի պահանջների, հաշվի առնելով ՀՀ Արարատի մարզի գյուղատնտեսական նշանակության հողատեսքերի փոխադրելու մարզային հանձնաժողովի 2024 թվականի մայիսի 7-ի նիստի թիվ 2/1 արձանագրությունը և քաղաքացի Լիա Զոհրաբի Մարգարյանի դիմումը՝ որոշում եմ.
1. ՀՀ Արարատի մարզի Վեդի համայնքի Գոռավան բնակավայրի՝ 03-031-0131-0002 ծածկագիրը կրող /վկայական՝ 09062023-03-0031/ գյուղատնտեսական նպատակային նշանակության 0.4հա մակերեսով խաղողի այգին փոխադրել ավելի ցածրարժեք հողատեսքի՝ վարելահողի:
2․ Սույն որոշումից ծագող իրավունքները ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ենթակա են պետական գրանցման։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։