Այսօր: Կիրակի, 28 Ապրիլի 2024թ.
Վեդու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 49
ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՎԵԴԻ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 613-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ Վեդի ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Վեդի համայնք
ՀՀ Արարատի մարզ, ք. Վեդի, +(374)60881111, vedimunicipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

28 մարտի 2024 թվականի N 613-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՎԵԴԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԵԴԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ 03-004-0114-0011 ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳԻՐԸ ԿՐՈՂ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ԲՆԱԿԵԼԻ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ՀՈՂԱՄԱՍՈՒՄ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԳՈՒՅՔԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ԵՎ ԱՎԵԼ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» 117-Ն, Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին և 2-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի նոյեմբերի 13-ի թիվ 1328-Ն որոշման պահանջներով, հիմք ընդունելով Վեդի համայնքի Վեդի քաղաքային բնակավայրի կադաստրային քարտեզի, տեղագրական հանույթի ճշգրտումից և չափագրման որակավորում ունեցող անձի կողմից տրված հողամասի հատակագծի տվյալները , հաշվի առնելով, որ Վեդի քաղաքային բնակավայրի՝ 03-004-0114-0011 կադաստրային ծածկագիր կրող բնակավայրերի բնակելի կառուցապատման նշանակության հողամասի փաստացի մակերեսը կազմում է 0.10104հա, որը փաստացի տիրապետվում է քաղաքացիներ Դերենիկ Վահանի Զաքարյանը /ծնված՝ 01.12.1957թ./ և Էլմիրա Վահանի Զաքարյանի /ծնված՝ 10.02.1961թ./ կողմից, հաշվի առնելով, համաձայն Վեդու համայնքապետարանի աշխատակազմի Քաղաքաշինության և հողաշինության բաժնի կողմից տրված եզրակացության նշված հողամասում առկա են՝ բնակելի տուն, սանհանգույց, ավտոտնակ, թոնրատուն, կաթսայատուն և հավաբուն, որոնք կառուցվել են մինչև 2001 թվականի մայիսի 15-ը, սակայն դրանց նկատմամբ չեն պահպանվել սահմանված կարգով տրամադրված քաղաքաշինական գործունեություն իրականացնելու փաստաթղթերը, նշված հողամասը ընդգրկված չէ ՀՀ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում, այդ թվում ինժիներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չեն հակասում քաղաքաշինական նորմերին, չեն առաջացնում սերվիտուտ պահանջելու իրավունք և հիմք ընդունելով քաղաքացի Դերենիկ Վահանի Զաքարյանի /ծնված՝ 01.12.1957թ/ կողմից լիազորված անձ Էրիկ Արմենի Կալանդարյան դիմումը՝ որոշում եմ․

1. Վեդի համայնքի Վեդի քաղաքային բնակավայրի Տերյան փողոց 13 հասցեում գտնվող, 03-004-0114-0011 ծածկագիրը կրող սահմանազատված 0.10104 հա հողամասից 0.00004 հա մակերեսով հողամասը՝ ՀՀ կառավարության 2008 թվականի նոյեմբերի 13-ի թիվ 1328-Ն որոշման համաձայն, անհատույց ճանաչել Դերենիկ Վահանի Զաքարյանի և Էլմիրա Վահանի Զաքարյանի ընդհանուր համատեղ սեփականության իրավունքը:

2. 03-004-0114-0011 ծածկագիրը կրող 0.10104 հա հողամասից ավել օգտագործվող 0.00004 հա հողամասի նկատմամբ օրենքի ուժով անհատույց ճանաչել քաղաքացիներ Դերենիկ Վահանի Զաքարյանի և Էլմիրա Վահանի Զաքարյանի ընդհանուր համատեղ սեփականության իրավունքը:

3.Վեդի համայնքի Վեդի քաղաքային բնակավայրի Տերյան փողոց 13 հասցեում գտնվող, 03-004-0114-0011 ծածկագիրը կրող հողամասում առկա, մինչև 2001 թվականի մայիսի 15-ը կառուցված՝ բնակելի տան, սանհանգույցի, ավտոտնակի, թոնրատան, կաթսայատան և հավաբոնի նկատմամբ վերականգնել քաղաքացիներ Դերենիկ Վահանի Զաքարյանի և Էլմիրա Վահանի Զաքարյանի ընդհանուր համատեղ սեփականության իրավունքը:

4. Հողամասի սահմանները որոշվում են չափագրման որակավորում ունեցող անձի կողմից տրված հողամասի հատակագծով:

5․ Սույն որոշումից ծագող իրավունքները ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ենթակա են պետական գրանցման։

6. Սույն որոշուն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԳԱՐԻԿ ՍԱՐԳՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝Գործում է
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արարատի մարզ, ք.Վեդի, Թումանյան փ., շ. 6
+(374)60881111
vedimunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53234581@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԵԴՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner