Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով և 97-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 24-ի N 1746-Ն պահանջները՝ որոշում եմ.
1. ՀՀ Արարատի մարզի Վեդի համայնքի Լուսաշող բնակավայրի՝ 03-048-0020-0010-ից կադաստրային ծածկագիրը կրող, համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերից, սույն որոշմանը կից հողամասի հատակագծի համաձայն, որպես անշարժ գույքի առանձին գույքային միավոր առանձնացնել 0.01925 հա մակերեսով հողամաս, նպատակային նշանակությունը՝ արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության, գործառնական նշանակությունը՝ գյուղատնտեսական արտադրական օբյեկտների:
2. Սույն որոշումից ծագող իրավունքները ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ենթակա են պետական գրանցման։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման հրապարակմանը հաջորդող օրվանից։