Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքի» 3-րդ հոդվածի 3-րդ կետով և 97-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի մարտի 24-ի թիվ 440-Ն որոշման պահանջներով՝ որոշում եմ․
1. ՀՀ Արարատի մարզի Վեդի համայնքի Վեդի քաղաքային բնակավայրի՝ 03-004-0107-0001-ից կադաստրային ծածկագիրը կրող, համայնքային սեփականություն հանդիսացող հողերից՝ սույն որոշմանը կից հողամասի հատակագծի համաձայն, որպես անշարժ գույքի առանձին գույքային միավոր առանձնացնել 0.00828հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության, խառը կառուցապատման գործառնական նշանակության հողամաս:
2. Սույն որոշումից ծագող իրավունքները ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ենթակա են պետական գրանցման։
3․ Որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։