Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի 30-րդ ենթակետով, Հայաստանի Հանրապետության Կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 1920-Ն որոշման հավելված 1-ի 24-րդ կետի 3-րդ ենթակետով, Հայաստանի Հանրապետության Կառավարության 2002 թվականի փետրվարի 2-ի թիվ 88 որոշման պահանջներով, հաշվի առնելով Վահե Սամվելի Նիկողոսյանի դիմումը՝ որոշում եմ.
1. ՀՀ Արարատի մարզի Վեդի համայնքի Գոռավան բնակավայրի Տիգրան Մեծի փողոց 1-ին նրբանցք 5/1 հասցեում գտնվող /կադաստրային ծածկագիր՝ 03-031-0007-0008/, Վահե Սամվելի Նիկողոսյանին սեփականության իրավունքով պատկանող, 0,05233հա մակերեսով բնակավայրերի հողեր նպատակային նշանակության հողամասի գործառնական նշանակությունը բնակելի կառուցապատման հողերից փոփոխել և դասել բնակավայրերի հասարակական կառուցապատման հողերի:
2. Սեփականության իրավունքի գրանցման թիվ 25092023-03-0048 վկայականում արտացոլված բնակելի կառուցապատման նշանակության 123քմ մակերեսով անասնագոմի գործառնական նշանակությունը՝ առանց նախագծային փոփոխությունների փոփոխել բնակավայրերի հասարակական կառուցապատման /օգտագործման նպատակը՝ առևտրի սրահ/:
3. Սույն որոշումից ծագող իրավունքները ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ենթակա են պետական գրանցման։
4․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։