Ղեկավարվելով <Տեղական ինքնակառավարման մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածի 6-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015թ. հոկտեմբերի 29-ի թիվ 1317-Ն պահանջներով որոշում եմ՝
1. Վեդի քաղաքային համայնքի Կասյան փողոց թիվ 26 հասցեում, «Արթուր Գևորգի Մարտիրոսյան » ԱՁ -ին ջրագիծ և ջրահեռացման կոյուղագիծ կառուցելու նպատակով, տրամադրել շինարարության թույլտվություն:
2. Շինարարության թույլտվությունը տրամադրել 3 ամիս ժամկետով:
3. Կառուցապատողը շինարարական աշխատանքները սկսելուց առնվազը երեք օր առաջ պարտավոր է համայնքի ղեկավարին ներկայացնել թիվ 2-5 ձևի տեղեկանք: