Այսօր: Հինգշաբթի, 25 Ապրիլի 2024թ.
Վեդու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 136
ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՎԵԴԻ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՐՑՈՒՄ

Ծրագիր N 1
 
ԱնվանումՍոցիալական աուդիտ Վեդի համայնքի 2018 թվականի բյուջեի ընտրանքային ցուցանիշների
Նպատակ

Սոցիալական աուդիտը մի գործընթաց է, որ ներառում է համայնքի կողմից տարբեր ոլորտներում ծախսվող գումարների նպատակայնության և արդյունքների ուսումնասիրությունը ևդրանցմասինբնակչությաննիրազեկումը:

Սոցիալական աուդիտն ուղղված է ապահովելու համայնքային ծրագրերի իրականացման թափանցիկությունը, բացահայտելու հանրային ծրագրերի իրականացման անհամապատասխանությունները և առաջարկելու բարելավումներ՝ քաղված դասերի հիման վրա:

 

Բացի վերոնշյալից, սոցիալական աուդիտը հակված է ստանալու հետևյալարդյունքները՝

·        Հավաքագրել ապացույցների վրա հիմնված, ճշգրիտ և անկողմնակալ ընկալվողտեղեկատվություն

·        Շահառուների շրջանում տեղական ծառայություններ մատուցողներինկատմամբձևավորել իրազեկվածություն, վստահություն: 

·        Բարելավել կառավարման մարմինների փաստաթղթերի և տեղեկատվության մատչելիությունը, նրանց գործելակերպի թափանցիկությունն ու հաշվետվողականությունըքաղաքացիներիհամար:

·        Հզորացնել կառավարման մարմինների վարքագծի վրա քաղաքացիների ներգործելուկարողությունները:

 

Համայնքում ուսումնասիրված ոլորտներում ընտրված ծրագրի պատշաճ իրականացումն ապահովելու համար սոցիալական աուդիտը պատասխանել է հետևյալ հարցերին.

 

·         Արդյո՞ք որոշակի ծրագրերի համար հատկացված գումարները փաստացիորեն տեղ ենհասել:

·         Որո՞նք են ծրագրի ցուցանիշները:

·         Արդյո՞ք դրանք իրականացվել են:

·         Արդյո՞ք օգտագործվել են սահմանված քանակի և որակի միջոցներ:

·         Արդյո՞ք ծրագրի համար հատկացված դրամական միջոցներն օգտագործվել են այն նպատակներով, ինչի համար դրանք հատկացվելէին:

 

Համայնքի սոցիալական աուդիտի ընթացակարգը ներառել է չորս փուլ.

  1. բովանդակության եւ մեխանիզմների վերաբերյալ փաստաթղթերի վերլուծություն (հասկացություններ, ռազմավարություններ, համայնքային ծրագրեր և այլն),
  2. սոցիոլոգիական մոնիտորինգի հիման վրա ախտորոշիչ-սոցիոլոգիական ախտորոշում.
  3. գնահատում -  ակնկալվող նպատակներից, արդյունքներից շեղումների պատճառների եւ աստիճանի սահմանում: Հիմնականում այն ներառում է տեղական իշխանության գործունեության արդյունավետության վերլուծությունը,
  4. խորհրդատվություն, ներառում է միջոցառումների մշակումը, համայնքային կառավարման բարելավման, խախտումների վերացման, գործունեության մեջ շեղումների եւ դրանց սոցիալական արդյունավետության բարձրացման գործնական առաջարկությունները:

 

Սոցիալական աուդիտն իրականացվել է վերապատրաստման դասընթացներին մասնակցած համայնքի բնակիչների կողմից` տեղական ինքնակառավարման մարմնի կողմից տրամադրված տեղեկատվության և համացանցում առկա ռեսուրսների ուսումնասիրման միջոցով:

Դասընթացների արդյունքում մասնակիցները տեղեկացել են մասնակցության սահմանման, կարևորության և սկզբունքների մասին: Նրանց մոտ հստակ պատկերացումներ են ձևավորվել կառուցողական ներգրավվածության, կատարողականի մասնակցայինմոնիտորինգի և նրա ինչ հնարավոր քայլերի մասին:

Դասընթացի մասնակիցների կողմից իրականացվել են հետևյալ քայլերը`

·         նախապատրաստական գործողությունների կատարում` ֆինանսական հաշվետվությունների, ծրագրերի իրականացման մասին տվյալների ձեռք բերում, համացանցային ռեսուրսների ուսումնասիրում,

·         Ծրագրերի չափանիշներիքարտեզագրում և չափանիշների սահմանում` ըստ ծրագրի ակնկալվող արդյունքների և գործողությունների:

·         Ծրագրերի և բյուջեների արդյունքների մոնիթորինգի իրականացում

·         Արդյունքների վերլուծություն և ամփոփում:

Ժամանակահատված01/01/2019 - 31/12/2019
ԿարգավիՃակԳործողության ժամկետն ավարտված է  Գործողության ժամկետն ավարտված է
Իրականացնող կազմակերպություն(ներ)ՎԵԴԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ֆինանսավորող(ներ)
Ծրագրի ղեկավար
Բովանդակություն
(1.10 Մբ)
Առնչվող փաստաթղթեր
(1.10 Մբ)
Հաշվետվություն(ներ)

Բոլորը
2023 թվականի ավագանու թիվ 8 նիստ
2023 թվականի ավագանու նիստ թիվ 8
Վեդի
Բաց դաս Վեդու թիվ 1 մանկապարտեզի միջին խմբում
Վեդու թիվ 2 մանկապարտեզ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արարատի մարզ, ք.Վեդի, Թումանյան փ., շ. 6
+(374)60881111
vedimunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53234581@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԵԴՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner