04.02.25
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ 12.02.2025 ԹՎԱԿԱՆԻ ՎԵԴԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԻ ՄԱՍԻՆ
|
Հարգելի Վեդի համայնքի բնակիչներ. Տեղեկացնում ենք, որ 2025 թվականի փետրվարի 12-ին ժամը 11:00-ին Վեդու համայնքապետարանի նիստերի դահլիճում (Թումանյան 6, 1-ին հարկ) տեղի կունենա Վեդի համայնքի ավագանու հերթական նիստը: Ավագանու անդամների գրանցումը՝ սկսած ժամը 10:00-ից: Ավագանու նիստի օրակարգին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ.
|
|
31.01.25
ՀԱՆՐԱՅԻՆ ԼՍՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
|
Հարգելի Վեդի համայնքի բնակիչներ.Տեղեկացնում ենք, որ համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՕ-150-Ն օրենքի և Կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի N 2343-Ն որոշման հավելվածի՝ 2025 թվականի փետրվարի 14-ին՝ ժամը 12։00-ին Արարատի մարզի Վեդի համայնքի Սիսավան բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում տեղի կունենա «ՂԱՐԱՔԻԼԻՍԱ» ՍՊԸ-ի կողմից փորձաքննության ներկայացված ՀՀ Արարատի մարզի Վեդի համայնքի Սիսավանի միջնակարգ դպրոցի կառուցման վերաբերյալ 2-րդ հանրային լսումը։Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am), Վեդու համայնքապետարանի և նախաձեռնողի պաշտոնական կայքերում։ Տեղեկատվություն ...
Մանրամասն |
|
27.01.25
ՀՀ Բանակի օր
|
Հարգելի Վեդի համայնքի բնակիչներ. Բանակի օրվա՝ ՀՀ զինված ուժերի կազմավորման 33-րդ ամյակի առթիվ, Վեդու համայնքապետարանի նախաձեռնությամբ հունվարի 28-ին տեղի կունենա միջոցառում։ Այն բաղկացած կլինի 2 մասից։ 1. 17:00-ին Մշակույթի տան բակում Վեդի համայնքի դպրոցների զինղեկներն իրենց աշակերտների հետ կանցկացնեն զենքի քանդման-հավաքման մրցույթ։ 2. 18:00-ին Մշակույթի տան դահլիճում համերգային մասում կհնչեն Հայոց բանակին նվիրված, հայրենասիրական երգ ու պար։
|
|
21.01.25
Պլանային ջրանջատում Արարատի մարզում հունվարի 22/23֊ին
|
<<Վեոլիա Ջուր>> ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին,որ շինարարի կողմից իրականացվող աշխատանքներով պայմանավորված,ս.թ. հունվարի 22֊ին ժամը 10։00֊ից մինչև հունվարի 23֊ը ժամը 22։00֊ն կդադարեցվի Արարատի մարզի Վեդի քաղաքի և Ոսկետափ,Արալեզ,Վանաշեն,Գինեվետ,Նոր Կյանք,Փոքր Վեդի,Սիսավան,Նոր Ուղի,Տափերական,Լուսառատ,Եղեգնավան,Այգավան և Գոռավան գյուղերի ջրամատակարարումը։ Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար։
|
|
20.01.25
Զբոսավարների պատրաստման դասընթաց
|
«ԿԱԶԱ» շվեյցարական մարդասիրական հիմնադրամը հայտարարում է Զբոսավարների պատրաստման դասընթացի 2025թ․ հայտերի ընդունելության մասին։ Ծրագրի նպատակն է պատրաստել հմուտ զբոսավարների, ովքեր տեղյակ են համերաշխ և կայուն զբոսաշրջության տենդենցներին, պատրաստ են զարգացնել մարզային զբոսաշրջությունը՝ նպաստելով սեփական համայքների զարգացմանը։ Ծրագրի արդյունքում մասնակիցները ստանալու են երկարաժամկետ գիտելիք, կապեր և փորձառություն այս ոլորտում, իսկ հաջողակները՝ նաև ֆինանսական աջակցություն սովորելու ընթացքում, աշխատանքի առաջարկներ։ Դիմելու վերջնաժամկետը հունվարի 21-ն է ժ․ 23։59-ը։ Դիմելու համար անհրաժեշտ է լրացնել այս առցանց դիմում-հայտը՝ https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSdqpvpGiqqIhSdzONxnCvhGWwUX-OiWLsL7nkJNfbMrtnFfg/viewform
|
|
16.01.25
«Կրթության ուժը» ծրագիր
|
«Սովորելով» Կրթական հասարակական կազմակերպությունը «Կրթության ուժը» ծրագրի շրջանակում առաջարկում է սոցիալական տարբեր խմբերում գտնվող անձանց ԱՆՎՃԱՐ ուսուցում և մասնագիտացում։ Դասընթացները նախատեսված են բոլոր տարիքային խմբերի համար։ Կազմակերպությունը պատրաստում է ՏՏ ոլորտի պրոֆեսիոնալ մասնագետներ։ Դասընթացները՝ ● SMM ● Գրաֆիկ դիզայն ● Վաճառքի մենեջմենթ ● HRM ● CopyWriting ● ReelMaking ● Wildberries seller and manager ● Տվյալների վերլուծություն Եթե ցանկանում եք մասնակցել նշված դասընթացին, ապա պայմաններին և չափորոշիչներն ծանոթանալու համար կապվեք Վեդու համայնքապետարանի սոցիալական աշխատողին:
|
|
14.01.25
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ 15.01.2025 ԹՎԱԿԱՆԻ ՎԵԴԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏԻ ՄԱՍԻՆ
|
Հարգելի Վեդի համայնքի բնակիչներ. Տեղեկացնում ենք, որ 2025 թվականի հունվարի 15-ին ժամը 11:00-ին Վեդու համայնքապետարանի նիստերի դահլիճում (Թումանյան 6,1-ին հարկ) տեղի կունենա Վեդի համայնքի ավագանու արտահերթ նիստը: Ավագանու անդամների գրանցումը՝ սկսած ժամը 10:00-ից: Ավագանու նիստի օրակարգին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ.
|
|
03.01.25
ԻՐԱԶԵԿՈՒՄ
|
Հարգելի քաղաքացիներ. Տեղեկացնում ենք, որ համայնքի ավագանու 06.11.2024 թվականի N 132-L որոշմամբ սահմանված «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՎԵԴԻ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐՆ ՈՒ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ» 01.01.2025 թվականից ուժի մեջ են մտել: Որոշմանը և կից փաստաթղթերին կարելի է ծանոթանալ հետևյալ հղմամբ.
|
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |