 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՎԵԴԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Վեդի համայնք ք.Վեդի, Թումանյան 6, +(374)60881111 vedimunicipality@gmail.com
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
09 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2025 թվականի N 1735-Ա
ՀԱՍՄԻԿ ԳԵՂԱՄՅԱՆԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՑԱԾՐԱՐԺԵՔ ՀՈՂԱՏԵՍՔՆ ԱՎԵԼԻ ԲԱՐՁՐԱՐԺԵՔ ՀՈՂԱՏԵՍՔԻ ՓՈԽԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի սեպտեմբերի 17-ի՝ «Գյուղատնտեսական նշանակության հողերի հողատեսքերի փոփոխման կարգը հաստատելու մասին» թիվ 1066-Ն որոշման 7-րդ կետի դրույթները և հաշվի առնելով Հասմիկ Սերյոժայի Գեղամյանի դիմումը՝ որոշում եմ.
1. ՀՀ Արարատի մարզի Վեդի համայնքի Այգավան բնակավայրի 03-008-0198-0010 ծածկագիրը կրող /վկայական 2101466/ գյուղատնտեսական նշանակության 0.06հա մակերեսով ցածրարժեք վարելահող հողատեսքը փոխադրել ավելի բարձրարժեք հողատեսքի՝ պտղատու հնդավոր /սերկևիլ/ այգու:
2. 03-008-0198-0011 ծածկագիրը կրող /վկայական 2117797/ գյուղատնտեսական նշանակության 0.11 հա մակերեսով ցածրարժեք վարելահող հողատեսքը փոխադրել ավելի բարձրարժեք հողատեսքի՝ պտղատու հնդավոր /տանձ/ այգու:
3. Որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին Հասմիկ Սերյոժայի Գեղամյանին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:
ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐՈՂ` Բ. ՇԱՀԻՆՅԱՆ
2025թ. հոկտեմբերի 09
ք. Վեդի