 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՎԵԴԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Վեդի համայնք ք.Վեդի, Թումանյան 6, +(374)60881111 vedimunicipality@gmail.com
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
08 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2025 թվականի N 1726-Ա
ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐ ՎԱԶԳԵՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՉՈՐՐՈՐԴ ԵՌԱՄՍՅԱԿԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՈԳԵԼԻՑ ԽՄԻՉՔՆԵՐԻ ՎԱՃԱՌՔԻ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, հիմք ընդունելով համայնքի ավագանու 2024 թվականի նոյեմբերի 06-ի N 132-Լ որոշման պահանջները և հաշվի առնելով անհատ ձեռնարկատեր Վազգեն Հովհաննիսյանի կողմից ներկայացված հայտը՝ որոշում եմ․
1. Անհատ ձեռնարկատեր Վազգեն Հովհաննիսյանին տալ՝ 2025 թվականի չորրորդ եռամսյակի ընթացքում Վեդի քաղաքային բնակավայրի, Արարատյան փողոցի 38 հասցեում գտնվող գործող օբյեկտում (50քմ-ից մինչև 100քմ, հիմնական շինություն) ոգելից խմիչքների վաճառքի թույլտվություն:
2. Անհատ ձեռնարկատեր Վազգեն Հովհաննիսյանը պարտավոր է Վեդու համայնքապետարանի 900425102077 հաշվեհամարին վճարել 18.000 (տասնութ հազար) ՀՀ դրամ՝ որպես տեղական տուրք:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին Վազգեն Հովհաննիսյանին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:
ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐՈՂ` Բ. ՇԱՀԻՆՅԱՆ
2025թ. հոկտեմբերի 08
ք. Վեդի