 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՎԵԴԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Վեդի համայնք ք.Վեդի, Թումանյան 6, +(374)60881111 vedimunicipality@gmail.com
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
08 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2025 թվականի N 1729-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՎԵԴԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 24-Ի ԹԻՎ 1083-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 3-րդ կետերով, 34-րդ հոդվածի 1-ին մասով՝ որոշում եմ․
1. Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Վեդի համայնքի ղեկավարի 2025 թվականի հունիսի 24-ի՝ «Վեդի համայնքի սեփականություն հանդիսացող տրանսպորտային միջոցների աճուրդների կազմակերպման նպատակով աճուրդային հանձնաժողով ստեղծելու մասին» N 1083-Ա որոշմամբ հաստատված հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը.
1.1. Հավելվածի 1-ին կետում՝ «Ռ.Հակոբյան - ՀՀ Արարատի մարզի Վեդի համայնքի ղեկավարի առաջին տեղակալ /աճուրդավար/» բառերը փոխարինել՝ «Նշան Հովհաննիսյան - ՀՀ Արարատի մարզի Վեդի համայնքի ղեկավարի տեղակալ /աճուրդավար/» բառերով.
1.2. Հավելվածի 3-րդ կետում՝ «Ս.Սարոյան - ՀՀ Արարատի մարզի Վեդու համայնքապետարանի աշխատակազմի Ֆինանսատնտեսագիտական և գնումների բաժնի առաջատար մասնագետ» բառերը փոխարինել՝ «Լուսինե Սեյրանյան - ՀՀ Արարատի մարզի Վեդու համայնքապետարանի աշխատակազմի Ֆինանսատնտեսագիտական և գնումների բաժնի առաջատար մասնագետ» բառերով:
1.3. Հավելվածը լրացնել 6-րդ կետով և շարադրել հետևյալ խմբագրությամբ.
6. Սևադա Սարգսյան - ՀՀ Արարատի մարզի Վեդու համայնքապետարանի աշխատակազմի գլխավոր մասնագետ (կոմունալ տնտեսության և տրանսպորտի գծով).
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐՈՂ` Բ. ՇԱՀԻՆՅԱՆ
2025թ. հոկտեմբերի 08
ք. Վեդի