Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ
ՎԵԴԻ
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ

Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Վեդի համայնք
ք.Վեդի, Թումանյան 6, +(374)60881111 vedimunicipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
09 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2025 թվականի N 1733-Ա

ՀԱԿՈԲ ԲԱՐՍԵՂՅԱՆԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՑԱԾՐԱՐԺԵՔ ՀՈՂԱՏԵՍՔՆ ԱՎԵԼԻ ԲԱՐՁՐԱՐԺԵՔ ՀՈՂԱՏԵՍՔԻ ՓՈԽԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի սեպտեմբերի 17-ի՝ «Գյուղատնտեսական նշանակության հողերի հողատեսքերի փոփոխման կարգը հաստատելու մասին» թիվ 1066-Ն որոշման 7-րդ կետի դրույթները և հաշվի առնելով  Հակոբ Վարուժանի Բարսեղյանի  դիմումը՝ որոշում եմ.

1. ՀՀ Արարատի մարզի Վեդի համայնքի Դաշտաքար  բնակավայրի 03-034-0168-0018  ծածկագիրը կրող /վկայական   03102017-03-0043/ գյուղատնտեսական նշանակության 6.5 հա մակերեսով ցածրարժեք վարելահող հողատեսքը փոխադրել ավելի բարձրարժեք հողատեսքի՝ կորիզավոր /ծիրան/ այգու:

2. Որոշումն ուժի մեջ է մտնում  որոշման ընդունման մասին Հակոբ Վարուժանի Բարսեղյանին  պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:

 

ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐՈՂ`                                             Բ. ՇԱՀԻՆՅԱՆ

 

2025թ. հոկտեմբերի  09
ք. Վեդի

how to get an std test symptoms of chlamydia and gonorrhea can men get chlamydia