ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԵԴԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Վեդի համայնք ք.Վեդի, Թումանյան 6, +(374)60881111 vedimunicipality@gmail.com
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 ՆՈՅԵՄԲԵՐԻ 2022թվականի N 1915
ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի պահանջների, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015թ-ի մարտի 15-ի թիվ 596-Ն որոշման պահանջների և հիմք ընդունելով քաղ. Արտաշես Վոլոդյայի Եղիշյանի 24.11.2022թ-ի /մտից թիվ 7413/ դիմումը՝ որոշում եմ.
1. ՀՀ Արարատի մարզ, Վեդի համայնք, Տափերական բնակավայր, Մ. Մելքոնյան փողոց 3 հասցեում գտնվող Արտաշես Վոլոդյայի Եղիշյանին սեփականության իրավունքով պատկանող բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասում մեկ հարկանի նկուղային մասով բնակելի տուն, օժանդակ շինություն և պարիսպ կառուցելու նպատակով տրամադրել շինարարության թույլտվություն:
2. Շինարարության թույլտվությունը տրամադրել 2 /երկու/ տարի ժամկետով:
3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015թ-ի մարտի 15-ի 596-Ն որոշման պահանջների համաձայն՝ կառուցապատողը շինարարական աշխատանքները սկսելուց առնվազն երեք օր առաջ պարտավոր է ներկայացնել ձև 2-5 տեղեկանք:
4. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ Գ. ՍԱՐԳՍՅԱՆ
2022թ. նոյեմբերի 30
ք. Վեդի