Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ
ՎԵԴԻ
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ

Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Վեդի համայնք
ք.Վեդի, Թումանյան 6, +(374)60881111 vedimunicipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
08 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2025 թվականի N 1730-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՎԵԴԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 04-Ի N 668-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, 3-րդ մասով, 34-րդ հոդվածի 1-ին մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Վեդի համայնքի «Վեդու թիվ 3 նախադպրոցական ուսումնական հաստատություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրեն Էլլա Գևորգյանի դիմումը՝ որոշում եմ.

1. Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Վեդի համայնքի ղեկավարի 2024 թվականի ապրիլի 04-ի՝ «Վեդու թիվ 3 նախադպրոցական ուսումնական հաստատություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության ծառայություններից օգտվողների համար տեղական վճարի մասով արտոնություն սահմանելու մասին» N 668-Ա որոշմամբ հաստատված հավելվածը լրացնել նոր՝ 26-րդ, 27-րդ, 28-րդ, 29-րդ, 30-րդ, 31-րդ, 32-րդ և 33-րդ կետերով՝ համաձայն հավելվածի։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐՈՂ`                                             Բ. ՇԱՀԻՆՅԱՆ

 

2025թ. հոկտեմբերի  08
ք. Վեդի

how to get an std test symptoms of chlamydia and gonorrhea can men get chlamydia