Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ
ՎԵԴԻ
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ

Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Վեդի համայնք
ք.Վեդի, Թումանյան 6, +(374)60881111 vedimunicipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
11 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 2024 թվականի N 1761-Ա

«ՎԵԴԻ ԳԱԶ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՎԵԴԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՍԵՂՄՎԱԾ ԲՆԱԿԱՆ ԳԱԶԻ ՎԱՃԱՌՔԻ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով, «Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքի 3-րդ և 4-րդ գլուխների պահանջներով, հիմք ընդունելով համայնքի ավագանու 2023 թվականի նոյեմբերի 8-ի  N152-Լ որոշումը և  «ՎԵԴԻ ԳԱԶ»  ՍՊ Ընկերության  տնօրեն Լյովա Գասպարյանի ներկայացրած հայտը` որոշում եմ.

1. «ՎԵԴԻ ԳԱԶ» ՍՊ ընկերությանը տալ՝ 2024 թվականի ընթացքում, Վեդի համայնքի Վեդի քաղաքային բնակավայրի Արարատյան փողոցի 123 հասցեում գտնվող գործող օբյեկտում (գազալցակայանում) սեղմված բնական գազի վաճառքի թույլտվություն:

2.«ՎԵԴԻ ԳԱԶ» ՍՊ ընկերությունից որպես տեղական տուրք գաձնել 200000 (երկու հարյուր հազար) ՀՀ դրամ՝ 2024 թվականի համար:

3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում  հրապարակման պահից և տեղական տուրքի վճարումը հաստատող անդորրագրի առկայությամբ՝ ուժի մեջ է մինչև ս/թ դեկտեմբերի 31-ը:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ`                                             Ռ. ՀԱԿՈԲՅԱՆ

 

2024թ. սեպտեմբերի  11
ք. Վեդի

how to get an std test symptoms of chlamydia and gonorrhea can men get chlamydia