Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ
ՎԵԴԻ
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ

Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Վեդի համայնք
ք.Վեդի, Թումանյան 6, +(374)60881111 vedimunicipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
10 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 2024 թվականի N 1759-Ա

ԱՐՄԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ՀՈՂԱՄԱՍՈՒՄ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի պահանջների, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի՝ «Ինքնակամ կառույցների օրինականացման կարգը հաստատելու մասին» թիվ 912-Ն որոշման պահանջների, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Վեդի համայնքի Նոր Ուղի բնակավայրում գտնվող, 03-073-0010-0010 կադաստրային ծածկագիրը կրող բնակավայրերի հասարակական կառուցապատման հողամասում ինքնակամ կառուցված շինությունները կառուցված չեն Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում, ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չեն քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, որ կառույցների պահպանելը չի խախտում այլ անձանց իրավունքները, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք և հաշվի առնելով սեփականատեր Արմեն Գերասիմի Սարգսյանի կողմից լիազորված անձ՝ Հովհաննես Արմենի Սարգսյանի դիմումը՝ որոշում եմ.

1. Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Վեդի համայնքի Նոր Ուղի բնակավայրում գտնվող, 03-073-0010-0010 կադաստրային ծածկագիրը կրող բնակավայրերի հասարակական կառուցապատման հողամասում ինքնակամ կառուցված՝ 75.32քմ ծածկի, 145.44քմ հասարակական շինության և 72.07քմ հասարակական շինության նկատմամբ ճանաչել քաղաքացի Արմեն Գերասիմի Սարգսյանի սեփականության իրավունքը:

2. Ինքնակամ կառուցված շինությունները ճանաչել օրինական` համաձայն սույն որոշմանը կից կառույցի և առանձնացված հողամասի հատակագծի /հաշվառման չափագրման տվյալների մուտքագրման տեղեկանք՝ 2023QKNZAT/:

3. ՀՀ Կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշմամբ սահմանված կարգի և արժեքների համաձայն ինքնակամ կառույցի օրինականացման գումարը հասարակական շինությունների համար սահմանել՝ 292.83x2056=602058 ՀՀ դրամ :

4. Քաղաքացի Արմեն Գերասիմի Սարգսյանի կողմից սույն որոշման 3-րդ կետով նշված ինքնակամ կառույցների օրինականացման համար նախատեսված վճարման ենթակա գումարը Վեդի համայնքի բյուջեի 900 425 005 304 հաշվեհամարին սույն որոշման ուժի մեջ մտնելու օրվանից 60-օրյա ժամկետում չվճարելու դեպքում որոշումը համարվում է ուժը կորցրած:

5. Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Վեդի համայնքի Նոր Ողի բնակավայրում գտնվող՝ 03-073-0010-0010 կադաստրային ծածկագիրը կրող 0.15 հա մակերեսով բնակավայրերի հասարակական կառուցապատման հողամասի տվյալ պահին գործող կադաստրային արժեքը կազմում է 1188000 / մեկ միլիոն հարյուր ութսունութ հազար/ ՀՀ դրամ, որը ենթակա է վճարման Վեդու համայնքապետարանի 900425102143 հաշվեհամարին:

6. Սույն որոշման կատարման հսկողությունը վերապահել համայնքի ղեկավարի տեղակալ Բագրատ Շահինյանին:

7. Սույն որոշումից ծագող իրավունքները ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ենթակա են պետական գրանցման։

8․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ`                                             Ռ. ՀԱԿՈԲՅԱՆ

 

2024թ. սեպտեմբերի  10
ք. Վեդի

how to get an std test symptoms of chlamydia and gonorrhea can men get chlamydia