ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՎԵԴԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Վեդի համայնք ք.Վեդի, Թումանյան 6, +(374)60881111 vedimunicipality@gmail.com
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 2024 թվականի N 1765-Ա
ԳԵՂԱՄ ԱԹԱՆՅԱՆԻՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՀԱՄԱՏԵՂ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻՆ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշման պահանջներով և հիմք ընդունելով քաղաքացի Գեղամ Սիմոնի Աթանյանի դիմումը՝ որոշում եմ.
1. ՀՀ, Արարատի մարզի, Վեդի համայնքի, Ոսկետափ բնակավայրի՝ 03-076-0013-0012 կադաստրային ծածկագիրը կրող անշարժ գույքին տրամադրել hասցե՝ Վեդի համայնք, Ոսկետափ բնակավայր, Գ. Լուսավորչի փողոց, 21 հողամաս /անշարժ գույքին հասցե տրամադրելու մասին քաղվածքի ծածկագիր՝ 03142SNXCU27/:
2․ Սույն որոշումից ծագող իրավունքները ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ենթակա են պետական գրանցման։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ` Ռ. ՀԱԿՈԲՅԱՆ
2024թ. սեպտեմբերի 12
ք. Վեդի