ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՎԵԴԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Վեդի համայնք ք.Վեդի, Թումանյան 6, +(374)60881111 vedimunicipality@gmail.com
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
11 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 2024 թվականի N 1763-Ա
«ՎԵԴԻ ԳԱԶ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՎԵԴԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԺԱՄԸ 24:00-ԻՑ ՀԵՏՈ ԱՇԽԱՏԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, «Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքի 3-րդ և 4-րդ գլուխների պահանջներով, հիմք ընդունելով համայնքի ավագանու 2023 թվականի նոյեմբերի 8-ի N 152-Լ որոշումը և «ՎԵԴԻ ԳԱԶ» ՍՊ ընկերության տնօրեն Լյովա Գասպարյանի ներկայացրած հայտը՝ որոշում եմ․
1 .«ՎԵԴԻ ԳԱԶ» ՍՊ ընկերությանը տալ՝ 2024 թվականի ընթացքում, Վեդի համայնքի Վեդի քաղաքային բնակավայրի Արարատյան փողոցի 123 հասցեում գտնվող գազալցակայանում՝ ժամը 24:00-ից հետո իրականացնել սեղմված բնական գազի վաճառք:
2.«ՎԵԴԻ ԳԱԶ» ՍՊ ընկերությունից որպես տեղական տուրք գանձել՝ 25000 (քսանհինգ հազար) ՀՀ դրամ՝ 2024 թվականի համար:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և տեղական տուրքի վճարումը հաստատող անդորրագրի առկայությամբ՝ ուժի մեջ է մինչև ս/թ դեկտեմբերի 31-ը:
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ` Ռ. ՀԱԿՈԲՅԱՆ
2024թ. սեպտեմբերի 11
ք. Վեդի