Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 15-րդ կետով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով և հիմք ընդունելով Միշա Վանուշի Եղիազարյանի դիմումը, Վեդի համայնքի ավագանին որոշում է. 1. ՀՀ Արարատի մարզի Վեդի համայնքի Ուրցաձոր բնակավայրի 03-095-0306-0031 կադաստրային ծածկագիրը կրող 0,215 հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության արոտավայրի գործառնական նշանակությունը պարզեցված կարգով փոփոխել և դասել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողեր նպատակային նշանակության, գյուղատնտեսական արտադրական օբյեկտների հողեր գործառնական նշանակության՝ անասնաշենք կառուցելու նպատակով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրը: |