Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 7-րդ կետերով, 13-րդ հոդվածի 10-րդ մասով, 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով և հիմք ընդունելով ՀՖՖ-ի 07.09.2023 թվականի գրությունը՝ Վեդի համայնքի ավագանին որոշում է. 1. Համաձայնություն տալ Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիայի կողմից իրականացվող «Մասսայական ֆուտբոլի ենթակառուցվածքների զարգացում» ծրագրի շրջանակներում Վեդի քաղաքային բնակավայրի Թումանյան 17/2 հասցեում գտնվող 03-004-0085-0025 կադաստրային ծածկագիրը կրող հողամասում կառուցել արհեստական խոտածածկով 22մ x 42մ չափերի 1 խաղադաշտ՝ Վեդի համայնքի 2023թ․ բյուջեից ՀՖՖ-ին 2․957․908,8 ՀՀ դրամ գումարի չափով համաֆինանսավորում կատարելուն:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: |