Այսօր: Հինգշաբթի, 18 Ապրիլի 2024թ.
Վեդու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 121
ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՎԵԴԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 3
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՀԱՅԿԱԶ ՆԱԶԱՐՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Վեդի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2023 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՎԵԴԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՎԵԴԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ 03-004-0333-0054 ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳԻՐԸ ԿՐՈՂ ԲՆԱԿԵԼԻ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ 0.06 ՀԱ. ՀՈՂԱՄԱՍԸ ԱՆՀԱՏՈՒՅՑ /ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅԱՆ ԿԱՐԳՈՎ/ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 34-րդ գլխի դրույթներով, ՀՀ հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, հիմք ընդունելով 19.08.2021 թվականի ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի օրինական ուժի մեջ մտած վճիռը,  հաշվի առնելով  երկկողմանի ծնողազուրկ լինելու հանգամանքը և Ստեփան Անուշավանի Միքայելյանի /ծնված 11.02.2002թ. ն/ք 011903218, տրված 27.01.2021թ./ անհատույց սեփականության իրավունքով տնամերձ  հողամաս հատկացնելու  խնդրանք-դիմումը՝ Վեդի համայնքի ավագանին որոշում է.

1. Թույլատրել ՀՀ Արարատի մարզի Վեդի համայնքի ղեկավարին` Վեդի համայնքի սեփականություն հանդիսացող Վեդի քաղաքային բնակավայրի Ազատամարտիկների փողոց 36 հասցեում գտնվող 03-004-0333-0054 կադաստրային ծածկագիրը կրող 0.06 հա բնակելի կառուցապատման հողամասը անհատույց օտարել երկկողմանի ծնողազուրկ, 44-օրյա պատերազմի մասնակից Ստեփան Անուշավանի Միքայելյանին՝ սեփականության իրավունքով: 

2. Սահմանված կարգով քաղաքացի Ստեփան Անուշավանի Միքայելյանի հետ կնքել Վեդի քաղաքային բնակավայրի Ազատամարտիկների փողոց 36 հասցեում գտնվող 03-004-0333-0054 կադաստրային ծածկագիրը կրող 0.06 հա բնակելի կառուցապատման հողամասի նվիրատվության պայմանագիր:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԳԱՐԻԿ ՍԱՐԳՍՅԱՆ


Նախագիծ կազմող ՀԱՅԿԱԶ ՆԱԶԱՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արարատի մարզ, ք.Վեդի, Թումանյան փ., շ. 6
+(374)60881111
vedimunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53234581@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԵԴՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner