Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35 հոդվածի 1-ին կետի 23.1 և 24 ենթակետերով, «Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 15-րդ կետով,հիմք ընդունելով համայնքի ավագանու 16.05.2022 թվականի N38-Ա որոշումը և Ա/Ձ Ահարոն Ղարիբյանի հայտը, որոշում եմ՝
1.Թույլատրել Ա/Ձ Ահարոն Ղարիբյանին՝ Վեդի համայնքի Գոռավան բնակավայրի Արարատյան փողոցի 6 հասցեում գտնվող գործող օբյեկտում՝/կաթնամթերքի վերամշակման արտադրամաս/ 2022 թվականի ընթացքում, որպես ֆիրմային անվանում օգտագործել բնակավայրի/Գոռավանա/ անվանումը:
2.Ա/Ձ Ահարոն Ղարիբյանից որպես տեղական տուրք գանձել 50000/հիսուն հազար/ՀՀ դրամ: