Այսօր: Ուրբաթ, 29 Մարտի 2024թ.
Վեդու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 111
ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՎԵԴԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 22
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՀԱՅԿԱԶ ՆԱԶԱՐՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՎԵԴԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՈՒՐՑԱՁՈՐ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ 4.39052 ՀԱ ԵՎ 2.79894 ՀԱ ՀՈՂԱՄԱՍԵՐԸ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԵՎ ԿԱՎԱԱՎԱԶԱՅԻՆ ՀՈՂԱԳՐՈՒՆՏԻ ՀԱՆՈՒՅԹ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, հիմք ընդունելով «Հողագրունտի հանույթի կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության 2019 թվականի մայիսի 10-ի 572-Ն որոշումը և «ՍԱՀԱԿՅԱՆՇԻՆ» ՍՊԸ-ի գրությունը, Վեդի համայնքի ավագանին որոշում է.

 1. Թույլատրել ՀՀ Արարատի մարզի Վեդի համայնքի սեփականություն հանդիսացող ՈՒրցաձոր բնակավայրի վարչական տարածքում գտնվող 4.39052 հա և 2.79894 հա  հողամասերը անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել «Վեդու ջրամբարի կառուցում Արարատյան հարթավայրի ոռոգման համար» ծրագրի իրականացման նպատակով  «ՍԱՀԱԿՅԱՆՇԻՆ» ՍՊԸ-ին և թույլատրել իրականացնել կավաավազային հողագրունտի հանույթ:

2. Հողագրունտի հանույթի տարածքը կազմված է երկու մասից և յուրաքանչյուրի համար սահմանվում է համապատասխանաբար 4.39052 հա և 2.79894 հա:

3. Հողագրունտի հանույթը իրականացնել 18 ամիս ժամկետով:

4. Հողագրունտի հանույթը իրականացնել պայմանագրային հիմունքներով:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԳԱՐԻԿ ՍԱՐԳՍՅԱՆ


Նախագիծ կազմող ՀԱՅԿԱԶ ՆԱԶԱՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(12.96 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արարատի մարզ, ք.Վեդի, Թումանյան փ., շ. 6
+(374)60881111
vedimunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53234581@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԵԴՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner