Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ կետով և 34-րդ հոդվածի 1-ին մասով, Վեդի համայնքի ավագանին որոշում է. 1. Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Վեդի համայնքի ավագանու 2023 թվականի սեպտեմբերի 12-ի «Արտաբյուջետային միջոցների հաշիվ բացելու համաձայնություն տալու մասին» N 115-Ա որոշման /այսուհետ՝ Որոշում/ մեջ կատարել հետևյալ լրացումը՝
1) Որոշումը լրացնել հետևյալ նոր 1.1 ենթակետով՝
«1․1. Սահմանել, որ արտաբյուջետային հաշիվը բացվում և տնօրինվում է բացառապես Վեդի համայնքի ղեկավարի կողմից նշանակված պաշտոնատար անձի և «Արտաքսատա» փակ բաժնետիրական ընկերության աշխատակցի հետ համատեղ»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը: |