Ապրիլի 22-ին Արարատի մարզի Վեդի քաղաքում հանդիսավոր մեկնարկեց Անդրանիկ Զոհրաբյանի հուշամրցաշարը: Արարողությունը սկսվեց քաղաքի մշակույթի տան բակում՝ Ապրիլյան պատերազմի առաջին օրերին 116 դիրքում զոհված «Ուրֆանյան քառյակին» նվիրված հուշակոթողի մոտ: Այնուհետև մրցաշարի մասնակից թիմերն ու հյուրերը, Վեդու բնակիչները տեղափոխվեցին քաղաքի մարզադաշտ, ուր իր ֆուտբոլային առաջին քայլերն էր արել Անդրանիկը: |