Մարզահրապարակի, խաղահրապարակի կառուցում Նոր ՈՒղի բնակավայրում
Ներկայացման ամսաթիվ`
14 ապրիլ 2025
Առաջարկն ընդունվել է (հրապարակվել է)
ԱՐՄԵՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ Այլ
297 17
Առաջարկ
Երիտասարդների համար կստեղծվի հնարավորություն զբաղվել սպորտով, որը դրական կազդի թե՛ բնակիչների ակտիվության, թե՛ նրանց ֆիզիկական զարգացման վրա: Բնակավայրում չկան ժամանցի կենտրոններ, երեխաները ստիպված խաղում են փողոցներում, բաց տարածքներում, ինչը վտանգում է նրանց կյանքն ու առողջությունը:
Խաղահրապարակի կառուցումը կխթանի երեխաների խաղային ժամանցի ճիշտ կազմակերպումը ու նրանց ֆիզիկական առողջ զարգացումը: Կնկատվի բնակավայրի բնակիչների կյանքի աշխուժացում:Կբարելավի բնակիչների կյանքի որակը:Բնակավայրում ունենք մարզիչներ, ովքեր կկազմակերպեն մարզական միջոցառումներ, մրցումներ, ինչը կնպաստի բնակիչների կյանքի ակտիվացմանը, կմեծանա սպորտով զբաղվողների թիվը, կբարելավի ընդհանուր ֆիզիկական պատրաստվածության մակարդակը: Մարզահրապարակից կարող են օգտվել բոլոր տարիքի խմբերի բնակիչները:
Խաղահրապարակում կտեղադրվեն ժամանակակից խաղային սարքեր, նստարաններ: Խաղահրապարակը թույլ կտա երեխաներին ժամանցն անցկացնել որակյալ և անվտանգ պայմաններում: Երեխաները կարող են շփվել իրենց տարեկիցների հետ խաղալ, զվարճանալ:
Առնչվող փաստաթղթեր
 |
(171.42 Կբ)
|
Առաջարկի հասցեն քրտեզի վրա
Առաջարկի հասցեն ՀՀ Արարատի մարզ Վեդի համայնք,Նոր Ուղի բնակավայր Գ Չաուշի 9/1,եկեղեցու հարևանությամբ
Առաջարկն ընդունվել է (հրապարակվել է)