Սիրողական բաց մարզադաշտի կառուցում Եղեգնավան բնակավայրում
Ներկայացման ամսաթիվ`
14 ապրիլ 2025
Առաջարկն ընդունվել է (հրապարակվել է)
ԱՇՈՏ ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ Այլ
3120 1081
Առաջարկ
Հաշվի առնելով մեր բնակավայրի աշխարհագրական դիրքը և սոցիալ-հասարակական պայմանները՝ առաջարկում եմ քննարկել սիրողական բաց մարզադաշտի կառուցման հնարավորությունը։ Այս նախաձեռնությունը կարող է ունենալ մի շարք դրական ազդեցություններ մեր համայնքի զարգացման վրա։
Նախ մարզադաշտը կնպաստի առողջ ապրելակերպի խթանմանը՝ հատկապես երիտասարդ սերնդի շրջանում։ Երեխաներն ու մեծահասակները կունենան հնարավորություն զբաղվելու տարբեր սպորտաձևերով, ինչն իր հերթին կնպաստի նաև հոգեբանական առողջության պահպանմանը։ Բացի այդ, մարզադաշտը կարող է դառնալ սոցիալական կյանքի ակտիվացման կենտրոն։ Այստեղ հնարավոր կլինի կազմակերպել համագյուղային միջոցառումներ, մարզական մրցումներ և հավաքներ, ինչը կխթանի համախմբվածության զգացումը։ Ինչպես նաև նշեմ, որ նախատեսված տարածքը ցանկապատված է և տեղադրված են երկաթյա դարպասաձողերը:
Նախատեսում ենք կառուցել՝ ֆուտբոլի դաշտ՝ բնական կամ արհեստական խոտածածկով, բացօթյա մարզասարքերի գոտի, որտեղ տեղադրված կլինեն հորիզոնական ձողեր (տուռնիկներ), պարալել ձողեր (բրուսներ), սեղմումների սարք (պրեսի համար), տեսք պահելու վարժությունների սարքեր, ոտքերի մարզման մեխանիկական սարքեր և այլն, կանաչապատ գոտի՝ նստարաններով, ծառերով ու ծաղկաբներով: Համոզված եմ, որ նմանօրինակ ներդրումը կլինի երկարաժամկետ և կայուն զարգացումն ապահովող քայլ մեր համայնքի համար։
Առնչվող փաստաթղթեր
 |
(16.46 Կբ)
|
Առաջարկի հասցեն քրտեզի վրա
Առաջարկի հասցեն ՀՀ, Արարատի մարզի, Վեդի համայնքի, Եղեգնավան բնակավայր, Շիրվանզադե փողոց 9/1
Առաջարկն ընդունվել է (հրապարակվել է)
Ձեր կարծիք կարևոր է
 | ԱՐՓԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ 1 ամիս առաջ |
Եկեք քվեարկենք մեր բնակավայրի բարեկարգման համար։💪 |
Պատասխանել |