Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, «Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքի 3-րդ և 4-րդ գլուխների պահանջներով, հիմք ընդունելով համայնքի ավագանու 2023 թվականի նոյեմբերի 08-ի N152-Լ որոշումը և անհատ ձեռնարկատեր Ժաննա Սարգսյանի ներկայացրած հայտը՝ որոշում եմ․
1. Անհատ ձեռնարկատեր Ժաննա Սարգսյանին տալ՝ 2024 թվականի ընթացքում, Վեդի համայնքի Դաշտաքար բնակավայրի Կենտրոնական փողոցի 9 հասցեում գտնվող գործող օբյեկտում (26-ից մինչև 50քմ, հիմնական շինություն) ոգելից խմիչքների և ծխախոտային արտադրատեսակների վաճառքի թույլտվություն:
2.Անհատ ձեռնարկատեր Ժաննա Սարգսյանից որպես տեղական տուրք գաձնել 41600 (քառասունմեկ հազար վեց հարյուր) ՀՀ դրամ՝ 2024 թվականի համար:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և տեղական տուրքի վճարումը հաստատող անդորրագրերի առկայությամբ՝ ուժի մեջ է մինչև ս/թ դեկտեմբերի 31-ը: