Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշման պահանջներով և հիմք ընդունելով քաղաքացի Գրիգոր Ռուբենի Արզումանյանի դիմումը՝ որոշում եմ.
1. Վեդի համայնքի, Ուրցաձոր բնակավայր, Հ. Թումանյան փողոց, 30 հասցեում գտնվող անշարժ գույքի /ծածկագիր՝ 03-095-0029-0032/ բաժանման և վերահասցեավորման արդյունքում առաջացող նոր գույքային միավորներին տրամադրել հետևյալ հասցեները՝
ա) Ըստ որակավորված մասնագետի կողմից տրամադրած հատակագծի «Առանձնացող հատված 1»-ին տրամադրել՝ Վեդի համայնք, Ուրցաձոր բնակավայր, Հ. Թումանյան փողոց, 30 բնակելի տուն /անշարժ գույքին հասցե տրամադրելու մասին քաղվածքի ծածկագիր՝ 03182GD2L3AA/:
բ) Ըստ որակավորված մասնագետի կողմից տրամադրած հատակագծի «Առանձնացող հատված 2»-ին տրամադրել՝ Վեդի համայնք, Ուրցաձոր բնակավայր, Հ. Թումանյան փողոց, 30/2 հողամաս /անշարժ գույքին հասցե տրամադրելու մասին քաղվածքի ծածկագիր՝ 03182TJD5RPY/:
2. Սույն որոշումից ծագող իրավունքները ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ենթակա են պետական գրանցման:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: