Համաձայն Հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մայիսի 26-ի թիվ 550-Ն որոշման պահանջներով և հաշվի առնելով քաղաքացի՝ Համլետ Սերյոժայի Մարտիրոսյանի դիմումը` համայնքի ավագանին որոշում է
1. Թույլատրել քաղաքացի՝ Համլետ Սերյոժայի Մարտիրոսյանի սեփականության իրավունքով պատկանող Վեդի համայնքի Ա.Սիմոնյան հրապարակ թիվ 6 հասցեում, 03-004-0026-0144 կադաստրային ծածկագրով 0,00991 հա հասարակական կառուցապատման հողամասին կից համայնքային սեփականություն հանդիսացող Ա.Պուշկինի փողոցի 1/26 հասցեում գտնվող 03-004-0026-ից կադաստրային ծածկագրով 0,00171 հա մակերեսով հասարակական կառուցապատման հողամասը ուղղակի վաճառքի ձևով, կադաստրային արժեքով, որը կազմում է 32109 (երեսուն երկու հազար մեկ հարյուր ինը ) դրամ, օտարել քաղաքացի Համլետ Սերյոժայի Մարտիրոսյանի հողամասի ընդլայնման նպատակով: |