Այսօր: Չորեքշաբթի, 24 Ապրիլի 2024թ.
Վեդու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 45
ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՎԵԴԻ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



02 փետրվարի 2023 թ.

ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ՀՈՂԱՄԱՍՈՒՄ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության «Քաղաքացիական օրենսգրքի» 188-րդ հոդվածի պահանջներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 18.05.2006թ. «Ինքնակամ կառույցների օրինականացման կարգը հաստատելու մասին» 912-Ն որոշման դրույթներով, հաշվի առնելով, որ Վեդի համայնքի Վեդի քաղաքային բնակավայրի Պուշկին  փողոցի 1-ին նրբանցք 1/2 հասցեում գտնվող 03-004-0026-0041 կադաստրային ծածկագիրը կրող հասարակական կառուցապատման՝ 0,0115 հա հողամասում ինքնակամ կառուցված  շինություն 1-ին հարկ 113.05քմ, 2-րդ հարկ 124.0 քմ հասարակական շինությունը կառուցված չեն Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքի» 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում, ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չեն քաղաքաշինական նորմերի ու  կանոնների էական խախտումներով, հաշվի առնելով տեխնիկական վիճակի մասին եզրակացությունը /լիցենզիա՝ 14973/ կառույցների պահպանելը չի խախտում այլ անձանց իրավունքները, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, ինչպես նաև հաշվի առնելով քաղաքացի Ֆրինա Ներսեսի Ներսեսյանի /ծնված 20.03.1959 թ , նույնականացման քարտ՝  011068962, տրված 25.03.2019  թիվ 025 կողմից /, դիմումը. որոշում եմ՝

1. ՀՀ Արարատի մարզի Վեդի համայնքի Վեդի քաղաքային բնակավայրի Պուշկին  փողոցի 1-ին նրբանցք 1/2 հասցեում գտնվող 03-004-0026-0041 կադաստրային ծածկագիրը կրող հասարակական կառուցապատման՝ 0,0115 հա հողամասում ինքնակամ կառուցված    հասարակական շինություն 1-ին հարկ՝ 113.05քմ, 2-րդ հարկ՝ 124.0 քմ շինությունը ճանաչել քաղաքացի Ֆրինա Ներսեսի Ներսեսյանի  սեփականության իրավունքը:

2. Ինքնակամ կառուցված շինությունների նկատմամբ ճանաչել օրինական` համաձայն սույն որոշմանը կից օրինական ճանաչված կառույցի և առանձնացված հողամասի հատակագծի /հաշվառման չափագրման տվյալների մուտքագրման տեղեկանք 20225VWSCH/:

3. ՀՀ կառավարության 18.05.2006թ. թիվ 912-Ն որոշմամբ սահմանված կարգի և արժեքների համաձայն ինքնակամ կառույցների օրինականացման գումարը սահմանել՝  հասարակական շինություն 237.05x2844=674170( վեց հարյուր յոթանասուն չորս հազար մեկ հարյուր յոթանասուն) դրամ:

4. Քաղաքացի Ֆրինա Ներսեսի Ներսեսյանի կողմից սույն որոշման 3-րդ կետով նշված ինքնակամ կառույցների օրինականացման համար նախատեսված վճարման ենթակա գումարը, Վեդու համայնքի բյուջեի 900 425 102 143 հաշվեհամարին սույն որոշման ուժի մեջ մտնելու օրվանից 60 օրյա ժամկետում չվճարելու դեպքում որոշումը համարվում է ուժը կորցրած:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից և ենթակա է պետական գրանցման:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԳԱՐԻԿ ՍԱՐԳՍՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Հայկազ Նազարյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝3c013486-405d-4cc8-88d3-85b006124e6a



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արարատի մարզ, ք.Վեդի, Թումանյան փ., շ. 6
+(374)60881111
vedimunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53234581@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԵԴՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner